10 րոպեում պատրաստվող թխվածքաբլիթ…խմորի համար անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ

Ջեմով այս արագ և համեղ թխվածքաբլիթը պատրաստվում է 10 րոպեում: Ստացվում է նուրբ, բերանում հալվող քաղցրավենիք, որը կկարողանան պատրաստել նույնիսկ սկսնակ խոհարարները: Փորձեք, և այն կդառնա ձեր սիրելի աղանդերը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 200գ
  • կարագ՝ 200գ, կամ մարգարին
  • խիտ թթվասեր՝ 6ճ.գ.
  • աղ՝ մի պտղունձ
  • ցանկացած ջեմ՝ միջուկի համար

Պատրաստման եղանակ.

Սառը կարագը կամ մարգարինը խառնեք ալյուրի հետ, ավելացրեք թթվասերը: Խմորն անհրաժեշտ է խառնել արագ, որ կարագը չհասցնի հալել:

Գրտնակեք խմորը, քառակուսիներ կտրատեք: Քառակուսի խմորի մեջտեղի հատվածում ջեմ լցրեք և միացրեք ծայրերը: Թխվածքաբլիթը դրեք սննդային թղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ և թխեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստի թխվածքաբլիթի վրա ցանկության դեպքում ցանեք շաքարի փոշի:

Բարի ախորժակ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *