Ինձ խորհուրդ է հարկավոր…այլևս չեմ կարող կիսվել իմ և սկեսուրիս ցանկությունների միջև…այդ կինը մեզ հանգիստ չի տալիս…

Իրավիճակն այսպիսինն է, ես այլևս չեմ կարողանում կիսվել սեփական կյանքիս և սկեսուրիս ցանկությունների միջև: Ես հիանալի հարաբերություններ ունեմ տիկին Էլմիրայի հետ, սակայն նա ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ իր  որդին վաղուց արդեն մեծացել է:

Ես, ամուսինս և իմ մայրն ապրում ենք մի բնակարանում: Ես ու ամուսինս գումար ենք խնայում, որպիսի գնենք մեր տունը, սակայն դեռ ստիպված ենք ապրել մորս հետ:

Ամուսնուս հարազատներն ապրում են գյուղում: Բոլոր տոները և արձակուրդները մենք պարտավոր ենք այնտեղ անցկացնել: Ես դեմ չեմ սկեսուրիս այցելելուն, բայց չեմ էլ ուզում նրա հետ մի ամբողջ ամիս անցկացնել:

Իսկ տիկին Էլմիրան ունի երկաթե փաստարկ. մենք կլոր տարի ապրում ենք իմ մոր հետ, և նա իրավունք ունի իր որդու հետ անցկացնել գոնե մի ամիս: Նա մշտապես փորձում է խղճահարություն առաջացնել:

Բայց ինձ էլ հասկացեք, ես միշտ ապրել եմ քաղաքում, և ինձ համար դժվար է մնալ մի տանը, որտեղ չկա նույնիսկ սանհանգույց: Ընդ որում, ես պարտավոր եմ ուտել այն ամենը, ինչ պատրաստում է սկեսուրս, որպիսի նա հանկարծ չնեղանա:

Բայց սարսափելին դեռ առջևում է. նա մեզ հետ պատրաստվում է գալ հանգստանալու…ոչ թե իր ամուսնու, այլ իմ ամուսնու և ինձ հետ…

Ինչպես բացատրեմ այդ կնոջը, որ իր որդին մեծ մարդ է, նա ունի իր սեփական կյանքը, արդեն ժամանակն է, որ նա բաց թողի որդուն և գտնի որևէ այլ հետաքրքրություն…

Մի խոսքով, ես հուսահատված եմ…շուտով կրկին ամառ է, կրկին արձակուրդ է, իսկ դա նշանակում է, որ մեզ առջևում սպասում է գյուղական ժամանց…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *