Լավաշով գլանակներ՝ անկրկնելի և մատչելի միջուկով

Առաջարկում ենք պատրաստել շատ հետաքրքիր ուտեստ: Լավաշով գլանակներն ունեն անմահական համ, և դա առանձնահատուկ միջուկի հաշվին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 300գ լավաշ
- 600գ հավի ֆիլե
- 200գ քերած պանիր
- 100գ կարագ
- 3 պճեղ սխտոր
- 100գ մայոնեզ
- աղ
- կանաչի
- 2 դեղնուց
- ձեթ
Սկսում ենք պատրաստել.
- Թավայի մեջ լցնում ենք ձեթը և ավելացնում հավի ֆիլեն: Տապակում ենք այն երկու կողմից: Աղ ենք ցանում: Պատրաստի ֆիլեն դնում ենք ափսեի մեջ և թելիկների բաժանում:
- Ավելացնում ենք ճզմած սխտորը և փափկեցրած կարագը, մայոնեզը: Զանգվածը խառնում ենք:
- Մանր կտրատում ենք կանաչին և ավելացնում մյուս բաղադրիչներին:
- Ջեռոցի տապակին ձեթ ենք քսում:
- Լավաշն ուղղանկյունաձև կտրատում ենք, մի անկյունում դնում ենք միջուկը, իսկ ամբողջ մակերեսին լցնում ենք քերած պանիրը: Լավաշը ռուլետի պես փաթաթում ենք:
- Պատրաստի գլանակները տեղափոխում ենք տապակի մեջ, դեղնուց քսում և ուղարկում 175 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստ է 7-8 րոպեից:

Բարի ախորժակ: