Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել

Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրամանագրով: Այն կսկսի գործել հոկտեմբերի 21-ից:

Արտակարգ դրության ռեժիմը մտցվել է երկրում բարդ իրավիճակի հետ կապված, որն ուղեկցվել է բռնությամբ եւ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիքներով ու զանգվածային անկարգություններով:

Պետության ղեկավարի հրամանագրով՝ ԶՈւ գլխավոր շտաբին հանձնարարվել է ռազմատեխնիկայով զինվորական ստորաբաժանումներ մտցնել բլոկ-պոստերի կազմակերպման, զինված բախումների կանխման, իրավակարգի ապահովման ու խաղաղ բնակչության պաշտպանության համար:

ԱԴ ռեժիմի ընթացքում Բիշքեկի պարետ է նշանակվել ներքին գործերի փոխնախարար Ալմազբեկ Օրոզալիեւը:

ԱԴ ռեժիմի ժամանակ թույլատրվում է պարետային ժամ մտցնել:  

Բացի այդ, կարող են արգելվել սպորտային եւ այլ զանգվածային միջոցառումները, ինչպես նաեւ գործադուլները, հավաքները, փողոցային երթերը, ցույցերը:

Հասարակական կարգը խախտողներին, որոնք տվյալ տեղանքի բնակիչ են համարվում, այդ թվում՝ արտասահմանցիները, նախագահի հրամանագրին համապատասխան կարտաքսեն իրենց հաշվին:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աշխատանքին, ապա ԱԴ ռեժիմի ժամանակ դրանք կարող են վերահսկվում: ԶԼՄ-ներին խորհուրդ է տրվել տարածել ինֆորմացիան, որը տրամադրում է պարետը: 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *