Թուրքիայի խրախուսմամբ Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի. Սադեթ Կարաբուլութ

Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության (SP) խորհրդարանի ստորին պալատը կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  SP-ի խորհրդարանի անդամ Սադեթ Կարաբուլութը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև նշել է, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ, և դա պետք է խստորեն դատապարտվի։

««Առաջնահերթությունը զենքի լռելն է, արյունահեղությունը դադարեցնելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ պատերազմող կողմերն ավելի զինվեն: Անհրաժեշտ է զենքի էմբարգո»,- ընդծել է Սադեթ Կարաբուլութը:

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները կրկին սարսափելի տեմպերով բորբոքվել են: Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղ անկլավի նկատմամբ վերահսկողությունն է։ «Բռնության ներկայիս սրումը, կարծես, Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության արդյունք է, որին անթաքույց աջակցում է Թուրքիան: 1990-ականների սկզբին Խորհրդային միության փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Տարածքն Ադրբեջանում է, սակայն Հայաստանը մեծ վերահսկողություն ունի դրա վրա»,- գրել է Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության անդամը՝ նկատելով, որ: Դա 1990-ականների արյունալի բախման արդյունք է, և կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններն ընթանում են տարիներ շարունակ, բայց առայժմ արդյունքի չեն հանգեցրել:

Սադեթ Կարաբուլութը նաև շեշտել է. «Ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ: Դա պետք է խստորեն դատապարտվի: Օգտագործվում են նաև արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային զինամթերքը, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչներ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ արտգործնախարար Բլոկը խոսի բոլոր երկրների հետ, հատկապես՝ Թուրքիայի, քանի որ այս երկիրը յուղ է ավելացնում կրակին և Սիրիայից վարձկաններ ուղարկում այդ տարածք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *