Ալեքսանդրիա քաղաքում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի (տեսանյութ, լուսանկարներ)

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում նախօրեին բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, գրում է WJLA կայքը։

Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարել են, որ անթույլատրելի է, երբ հայերից գանձված հարկերով ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն է ցուցաբերում Թուրքիային և Ադրբեջանին։

«Մեզ համար տհաճ է տեսնել, որ այդ գումարները գնում են Թուրքիա և Ադրբեջան՝ երկու ագրեսիվ ազգերի, որոնք միավորվել են ջիհադականների, միջազգային ահաբեկիչների հետ և հենց հիմա Հայաստանում սպանում են հայերին, սպանում և գլխատում, մինչդեռ բոլորը լռում են», – ասել է ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Protesters gather in Alexandria to support Armenia in conflict against  Azerbaijan | WJLA
Protesters gather in Alexandria to support Armenia in conflict against  Azerbaijan | WJLA

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *