Ինչո՞ւ չի կարելի ականջները բամբակի փայտիկներով մաքրել

Շատերն այսօր ականջները բամբակի փայտիկներով են մաքրում, սակայն որոշ քիթ-կոկորդ-ականջաբաններ դրան դեմ են: Նրանց թվում է ՔԿԱ գերմանական միությունից Ռոլանդ Լասցիգը:

Նրա խոսքով՝ ականջի ծծմբի մեջ որեւէ «անմաքուր» բան չկա, ուստի եւ դրանից ականջն ամբողջ ժամանակ մաքրելու անհրաժեշտություն չկա. ականջի օրգանները ինքնամաքրվելու մեխանիզմ ունեն. նրա խոսքով՝ ծծումբն ինքը դանդաղ դեպի դուրս է շարժվում:

Գերմանացի բժշկի կարծիքով այդ փայտիկների օգտագործումը քիչ արդյունավետ է, ավելին՝ դրանց միջոցով ականջները մաքրելն ականջի ծծմբի մեծ մասը ներս է հրում` արտահոսքի բնական ուղղությանը հակառակ:

Մասնագետի խոսքով՝ դրանից բացի, ականջի մաքրումն առաջացնում է վաղաժամ ներքին չորացում, ինչը միայն խթանում է է՛լ ավելի մեծ քանակով ճարպի եւ ծծումբի արտադրությունը, որի հետեւանքով մեծանում է ականջի խցանման հավանականությունը:

Մասնագետի խոսքով՝ բամբակի փայտիկներով ականջների մաքրումը նաեւ թմբկաթաղանթը վնասելու վտանգ ունի: Նշված բոլոր պատճառներով քիթ-կոկորդ-ականջաբանը խորհուրդ չի տալիս ականջները մաքրելու համար բամբակի փայտիկներ օգտագործել: Իսկ եթե ականջներում մեծ քանակով է ծծումբ արտադրվում, քան կարող է բնական ճանապարհով ականջներից դուրս գալ, Ռոլանդ Լասցիգը խորհուրդ է տալիս դիմել ՔԿԱ մասնագետի, ով կօգնի ականջներն անվտանգ մաքրել:

Նյութի աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *