Ինչպե՞ս պատրաստել բիսկվիտը, որպեսզի այն բարձր և փափուկ ստացվի

Բաղադրամասեր

Ձու – 4 հատ,

Շաքարավազ – 250 գ,

Վանիլին – 10 գ,

Լիմոնադ (կիտրոնի գազավորված ըմպելիք) – 200 գ,

Բուսայուղ – 200 գ,

Ալյուր – 400 գ,

Փխրեցուցիչ – 1 թ/գ,

Պատրաստման եղանակը

Հարել ձուն, շաքարավազը և վանիլինը: Շարունակելով հարելը՝ դանդաղ ավելացնել բուսայուղը և լիմոնադը: Մաս-մաս ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, հետո հարել զանգվածը ևս մեկ անգամ: Լցնել խմորը մուլտի-ջեռոցի կաղապարի մեջ և թխման ժամանակը դնել 65 րոպեի վրա: Ազդանշանից հետո ավելացնել ևս 65 րոպե: Թխելուց հետո անջատել տաքությունը և թողնել ևս 20 րոպե: Թողնել մինչև լրիվ սառչի: Բիսկվիթը ստացվում է բարձր և փափուկ, ինչպես նաև ունենում է կիտրոնի նուրբ բույր:

Նյութի աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *